Նարեկ Նալբանդյանի ձերբակալության կադրերը 1,5 տարվա վաղեմություն ունեն․ ՆԳՆ | 1lurer.am

Նարեկ Նալբանդյանի ձերբակալության կադրերը 1,5 տարվա վաղեմություն ունեն․ ՆԳՆ | 1lurer.am

1lurer.am Գործարար Նարեկ Նալբանդյանի ձերբակալության կադրերը շուրջ 1,5 տարի առաջ են նկարահանվել: Այս մասին 1lurer.am-ին հայտնում են Ներքին գործերի նախարարությունից։

«Այդ պահին ՆԳՆ ոստիկանության ծառայողները մի քանի անձանց տեղափոխում են Ոստիկանություն՝ ուղեկցումով երթևեկելու համար»,-հայտնում են ՆԳՆ-ից։

Ավելի վաղ Գլխավոր դատախազությունից հայտնել են, որ Նարեկ Նալբանդյանին պատկանող «88» սուպերմարկետների ցանցի գործունեության վերաբերյալ քրեական վարույթ է հարուցվել։

Նշվում է, որ վարույթը նախաձեռնվել է դեռևս փետրվարի 26-ին։ Դատախազությունից, սակայն, չեն մանրամասնել, թե Քրեական օրենսգրքի որ հոդվածով է հարուցվել վարույթը և որ մարմինն է իրականացնում նախաքննությունը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն