Թրամփը հրապարակել է մի քարտեզ, որում Կուբան, Կանադան և Մեքսիկան պատկերված են որպես Միացյալ Նահանգների մաս | shantnews.am

Թրամփը հրապարակել է մի քարտեզ, որում Կուբան, Կանադան և Մեքսիկան պատկերված են որպես Միացյալ Նահանգների մաս | shantnews.am

shantnews.am ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր Truth Social սոցիալական հարթակում հրապարակել է քարտեզ, որի վրա տասնյակ երկրներ՝ այդ թվում Կուբան, Կանադան, Մեքսիկան և Կարիբյան ավազանի պետությունները, պատկերված են ամերիկյան դրոշի գույներով։

Նկարում պատկերված են Կուբան, Կանադան, Մեքսիկան, Գրենլանդիան, Իսլանդիան, Կենտրոնական Ամերիկայի երկրները և մի շարք Կարիբյան ավազանի երկրներ՝ գունավորված ամերիկյան դրոշով։ Թրամփը գրառմանը մակագրություն չի ավելացրել։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահը հրապարակել էր ԱՄՆ Նյու Մեքսիկո նահանգի քարտեզը՝ վերանվանված «Նոր Ամերիկա», և գրել, որ իրեն դուր է գալիս այդ գաղափարը։ Նա նաև կիսվել էր Երկրի ֆոնին Լուսնի լուսանկարով՝ այն մակագրելով՝ «Լուսինը մերն է»։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն