Գեղարքունիքի մարզում դպրոցների տնօրեններ են ձերբակալվել կաշառքի գործով | arm.sputniknews.ru

Գեղարքունիքի մարզում դպրոցների տնօրեններ են ձերբակալվել կաշառքի գործով | arm.sputniknews.ru

arm.sputniknews.ru Գեղարքունիքի մարզում ձերբակալվել են մարզպետարանի պաշտոնյա և դպրոցների տնօրեններ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկությունը հայտնեցին ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից։

«Կաշառք տալու և ստանալու դեպքերի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում այսօր ձերբակալվել են Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի համապատասխան վարչության պետը, ինչպես նաև նույն մարզի մի շարք դպրոցների տնօրեններ»,- հայտնում են կոմիտեից։

Վարչության պետը մեղադրվում է մի խումբ անձանց, այդ թվում՝ դպրոցների տնօրենների օգտին հովանավորչության և թողտվության դիմաց մի քանի դրվագով կաշառք ստանալու համար:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն