azatutyun.am Ֆինլանդիայի սահմանապահ ծառայությունն ավարտել է Ռուսաստանի Դաշնության հետ սահմանի երկայնքով 200 կիլոմետրանոց արգելապատնեշի կառուցումը: Շինարարությունը տևել է 3,5 տարի և արժեցել է 356 միլիոն եվրո: Պահպանման ծախսերը տարեկան կավելացնեն ևս 1.5 միլիոն եվրո, հայտնում է «Ազատության» «Նաստոյաշեե Վրեմյա» նախագիծը:
Ֆինլանդական Yle մեդիա կորպորացիայի տվյալներով՝ սահմանային արգելապատնեշը բաղկացած է մետաղական ցանցից, որն անցնում է ճանապարհի եզրով, ունի խորը առու և տեխնիկական հսկողության համակարգ, որը ներառում է տեսախցիկներ, լուսարձակներ և բարձրախոսներ։ Այն անցնում է ֆինլանդական 17 համայնքներով։
Շինարարությունն արվել է մոտ 1000 սեփականատիրոջ մասնավոր հողերի վրա։ Պետությունը նրանց վճարել է մոտ 3 միլիոն եվրոյի չափ փոխհատուցում։ Ընդորում, սեփականատերերը կարող են նախկինի պես շարունակել տեղաշարժվել իրենց տարածքներով, սակայն սահմանապահ ծառայությունն այժմ իրավունք ունի օգտագործել պետական սահմանից 25 մետր հեռավորության վրա գտնվող հողը։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում