Թրամփ․ Իրանի դեմ պատերազմի ավարտից հետո նավթի գներն էլ ավելի կնվազեն | azatutyun.am

Իրանի դեմ պատերազմի ավարտից հետո նավթի գներն էլ ավելի կնվազեն. Թրամփ | azatutyun.am

azatutyun.am  ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի դեմ պատերազմի ավարտից հետո նավթի գներն ավելի կնվազեն։

«Նավթի գինը, ինչպես գրեթե ամեն ինչինը, արագ նվազում է։ Իրանի դեմ պատերազմում մեր հաղթանակից հետո այն էլ ավելի կնվազի», – գրել է Թրամփը Truth Social-ում։

ԱՄՆ նախագահը նաև պնդել է, որ երկրում մեկ գալոն բենզինի գինն արդեն նվազել է մինչև 3 դոլար և, ի վերջո, կիջնի 2 դոլարից ցածր։

Անդրադառնալով Իրանին՝ Թրամփը կրկին հայտարարել է, որ Թեհրանին թույլ չեն տա միջուկային զենք ունենալ։

«Իրանը երբեք միջուկային զենք չի ունենա», – գրել է ԱՄՆ նախագահը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն