Հանձնարարական եմ տվել. Երևանում մարզային տրանսպորտով չպետք է ուղևորափոխադրումներ իրականացվեն. Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ | factor.am

Հանձնարարական եմ տվել. Երևանում մարզային տրանսպորտով չպետք է ուղևորափոխադրումներ իրականացվեն. Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ | factor.am

factor.am Երևան քաղաքում ներքաղաքային ուղևորափոխադրումներ պետք է իրականացնեն բացառապես համայնքային կառույցները, իսկ մարզային տրանսպորտը չպետք է սպասարկի ներքաղաքային ուղևորահոսքը և ծանրաբեռնի մայրաքաղաքի փողոցները։ Այս մասին Երևանի ավագանու նստաշրջանի նիստում հայտարարեց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

Քաղաքապետը շեշտեց, որ հարկավոր է հստակ տարանջատում մտցնել ներքաղաքային և միջմարզային երթուղիների միջև։

«Երևան քաղաքում ուղևորափոխադրումը պետք է իրականացնի «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ն, «Երևանի էլեկտրատրանսպորտ» ՓԲԸ-ն, Մետրոպոլիտենը՝ այն կառույցները, որոնք լիազորված են և պարտավոր են դա իրականացնել։ Բոլոր մնացած տրանսպորտային միջոցները՝ լինեն մասնավոր կամ մարզային միկրոավտոբուսներ, թե ավտոբուսներ, իրավունք չունեն Երևանում կանգառից կանգառ կայանելու և մարդ տեղափոխելու»,- ընդգծեց նա։

Անդրադառնալով Ջրվեժի ուղղությամբ տրոլեյբուսային գծի երկարաձգման շուրջ առաջացած աղմուկին՝ քաղաքապետը նշեց. «Մի հատիկ տրոլեյբուսային գիծ մի քիչ բարձրացել է Ջրվեժ՝ «Զոնտիկների» մոտից մարդկանց է վերցնում, սաղ աշխարհով սիրենաները միացել են»։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն