Արարատ Միրզոյանը Ռիգայում ներկայացրել է ԹՐԻՓՓ նախագծի կյանքի կոչման ընթացքը

Արարատ Միրզոյանը Ռիգայում ներկայացրել է ԹՐԻՓՓ նախագծի կյանքի կոչման ընթացքը

Հայաստանի արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը սեպտեմբերի 7-ին Ռիգայում հանդիպել է Լատվիայի առաջատար մտակենտրոնների ներկայացուցիչների հետ։ Այդ մասին հայտնում են ԱԳՄԱՆ-ից:

Հանդիպման ընթացքում նախարար Միրզոյանը ներկայացրել է Հարավային Կովկասում զարգացումները, Հայաստանի շուրջ անվտանգային բարենպաստ միջավայրի պահպանման և հետագա զարգացման, տարածաշրջանի երկրների հետ հարաբերությունների կարգավորման և/կամ զարգացման, ինչպես նաև տարածաշրջանից դուրս գոյություն ունեցող գործընկերությունների խորացման ուղղությամբ տարվող աշխատանքները։

Արարատ Միրզոյանը ներկայացրել է խաղաղության հետագա ինստիտուցիոնալացման ուղղությամբ Հայաստանի մոտեցումները։ Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային փոխկապակցվածության խթանմանն ուղղված նախաձեռնություններին, այդ թվում՝ ԹՐԻՓՓ նախագծի կյանքի կոչման ընթացքին։

Անդրադարձ է կատարվել նաև Հայաստանի բալանսավորված և բալանսավորող արտաքին քաղաքականությանը, ինչպես նաև ռազմավարական գործընկերությունների ընդլայնման օրակարգին։ ՀՀ ԱԳՄԱ նախարարն ընդգծել է Բալթյան երկրների հետ կոնկրետ ուղղություններով համագործակցության հետագա զարգացմանը, ինչպես նաև ԵՄ հետ փոխգործակցության հարցերում փորձի փոխանակմանը ՀՀ կողմից տրվող կարևորությունը։

Նախարար Միրզոյանը ներկայացրել է նաև Հայաստանի կողմից տնտեսական կապերի դիվերսիֆիկացման և տնտեսական դիմակայունության ամրապնդման ուղղությամբ իրականացվող աշխատանքները։

Ելույթից հետո նախարար Միրզոյանը պատասխանել է ներկաների հարցերին։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն