azatutyun.am Ազգային ժողովում այսօր 4 մշտական հանձնաժողովների փոխնախագահներ են ընտրում:
Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողովի փոխնախագահ ընտրվեց Վանաձորի նախկին քաղաքապետ, ընդդիմադիր «Ուժեղ Հայաստանից» Մամիկոն Ասլանյանը:
Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնում առաջադրվել է «Ուժեղ Հայաստանից» Մարիաննա Ղահրամանյանը, Կրթության և գիտության հանձնաժողովում՝ «Քաղաքացիական պայմանագրից» Ալխաս Ղազարյանը, Աշխատանքի և բարեկեցության հանձնաժողովում՝ «Քաղաքացիական պայմանագրից» Մարիամ Պողոսյանը:
Օգոստոսից մեկնարկած առաջին նստաշրջանում խորհրդարանը նախագահ, փոխնախագահներ և հանձնաժողովների նախագահներ էր ընտրել: