Ֆինլանդիան Ռուսաստանի հետ սահմանին 200 կիլոմետրանոց ցանկապատ է կառուցել | factor.am

Ֆինլանդիան Ռուսաստանի հետ սահմանին 200 կիլոմետրանոց ցանկապատ է կառուցել | factor.am

factor.am Ֆինլանդիայի սահմանապահ ծառայությունն ավարտել է Ռուսաստանի Դաշնության հետ սահմանի երկայնքով 200 կիլոմետրանոց արգելապատնեշի կառուցումը: Շինարարությունը տևել է երեքուկես տարի և արժեցել 356 միլիոն եվրո: Պահպանման ծախսերը տարեկան կկազմեն ևս 1.5 միլիոն եվրո, գրում է Current time-ը։

Ինչպես հայտնում է ֆիննական Yle մեդիակորպորացիան, սահմանային արգելապատնեշը բաղկացած է մետաղական ցանցավոր ցանկապատից, դրա հարևանությամբ անցնող՝ խրամով առանձնացված ճանապարհից, անտառազուրկ գոտուց և տեխնիկական հսկողության համակարգից, որը ներառում է տեսախցիկներ, լուսարձակներ և բարձրախոսներ։ Այն անցնում է Ֆինլանդիայի 17 մունիցիպալիտետներով։ Շինարարությունն ազդել է  մոտ հազար սեփականատերերի մասնավոր հողատարածքների վրա։ Պետությունը նրանց ընդհանուր մոտ 3 միլիոն եվրոյի փոխհատուցում է վճարել։ Միևնույն ժամանակ, սեփականատերերը, ինչպես նախկինում, կարող են ազատ տեղաշարժվել իրենց հողատարածքներում, սակայն սահմանապահ ծառայությունն իրավունք է ստանում օգտագործել պետական սահմանից մինչև 25 մետր խորությամբ տարածքը։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն