«Երևանտրանս»-ը լուծարվում է. ստեղծվում է «Երևանի երթևեկության կառավարման կենտրոն» համայնքային հիմնարկը | news.am

«Երևանտրանս»-ը լուծարվում է. ստեղծվում է «Երևանի երթևեկության կառավարման կենտրոն» համայնքային հիմնարկը | news.am

news.am «Երևանտրանս» ՓԲԸ-ն առաջիկայում կլուծարվի, սա, ըստ էության, տրամաբանական շարունակությունն է Երևան քաղաքի ավագանու կողմից «Երևանի երթևեկության կառավարման կենտրոն» համայնքային հիմնարկի ստեղծման որոշման։ Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 8–ին, Երևանի ավագանու նիստում հայտարարեց փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը՝ ներկայացնելով ավագանու որոշման համապատասխան նախագիծը։

Նրա խոսքով՝ այս որոշման քննարկումը պայմանավորված է նրանով, որ այսօր հանրության շրջանում լայնորեն քննարկվում է Երևան քաղաքի հանրային տրանսպորտի արդյունավետության և Երևան քաղաքի երթևեկության առաջ ծառացած մարտահրավերների հարցը. «Այս առիթը օգտագործելով ցանկանում եմ որոշակի ինֆորմացիա հայտնել, թե Երևան քաղաքի քաղաքային իշխանության կողմից և, մասնավորապես, Երևան քաղաքի իրավիճակի կառավարման կենտրոնի կողմից, ի՞նչ աշխատանքներ են իրականացվել և ի՞նչ աշխատանքներ են նախատեսվում առաջիկայում։

Երևան քաղաքի երթևեկության կառավարման կենտրոնի ստեղծումը միտված է էականորեն ավելի տվյալահեն որոշումների կայացմանը՝ Երևան քաղաքի երթևեկության կառավարման և հանրային տրանսպորտի կառավարման տեսանկյունից։

Առաջնային աշխատանքը, որը իրականացվել է, ուղղված է հենց այդպիսի տվյալների կենտրոնացմանը, և առաջին նախագիծը, որը սկիզբ է առել, ուզում եմ նշել, դա Տվյալների միասնական պահոցի ստեղծումն է, որտեղ կուտակվում են քաղաքի թվային համակարգերից գեներացվող տվյալները, որոնք կարող են վերաբերել և վերաբերում են Երևան քաղաքի երթևեկությանը։ Բնականաբար, դրանց շրջանակը և ընդգրկվածությունը շարունակաբար ավելանալու է»,–ասաց փոխքաղաքապետը՝ հավելելով, որ այդ նպատակով Երևանում համապատասխան տեսախցիկների կտեղադրվեն, ինչի համար արդեն հայտարարված է համապատասխան մրցույթի 2-րդ փուլը։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն