Լոնդոնը Կիևին ռազմական օգնության փաթեթ կտրամադրի, այդ թվում՝ Patriot-ի հրթիռներ | azatutyun.am

Լոնդոնը Կիևին ռազմական օգնության փաթեթ կտրամադրի, այդ թվում՝ Patriot-ի հրթիռներ | azatutyun.am

azatutyun.am Ձմռան շեմին Մեծ Բրիտանիան Ուկրաինային 100 միլիոն ֆունտ ստեռլինգի ռազմական օգնության փաթեթ կտրամադրի՝ ռուսական հարվածներից պաշտպանվելու համար: Այդ մասին ասված է Միացյալ Թագավորության պաշտպանության նախարարության հրապարակած հայտարարությունում:

Փաթեթի շրջանակում Լոնդոնը կմատակարարի, մասնավորապես, հակաօդային պաշտպանության հրթիռներ, խոշոր տրամաչափի հրետանային արկեր և անօդաչու թռչող սարքեր: Հատուկ ընդգծվում է, որ փաթեթում կլինեն հրթիռներ Patriot հակաօդային պաշտպանության համակարգերի համար, որոնց մատակարարումների խնդրանքով վերջին շրջանում բազմիցս դիմել է Կիևը: Զենքը կտրամադրվի PURL մեխանիզմի շրջանակում, այսինքն՝ Ուկրաինայի դաշնակիցների կողմից ձեռք է բերվել ԱՄՆ-ում: Նշվում է, որ հակաօդային պաշտպանության համակարգերի համար զինամթերքը պետք է առաքվի մինչև ձմեռ:

«Թե՛ վարչապետը, թե՛ ես Կիև մեր առաջին այցերի ժամանակ հստակ գիտակցեցինք, թե որքան կարևոր է աջակցել Ուկրաինային այս ձմռանը, քանի որ Պուտինը պատրաստվում է ձմեռն օգտագործել իբրև զենք՝ շարունակելով բարբարոսական հարձակումները քաղաքացիական և էներգետիկայի օբյեկտների վրա», – ասված է Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Ուես Սթրիթինգի հայտարարությունում:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն