Աղբի վերամշակման գործարանի կառուցման համար կա հաղթող ընկերություն. Ավինյան | azatutyun.am

Աղբի վերամշակման գործարանի կառուցման համար կա հաղթող ընկերություն. Ավինյան | azatutyun.am

azatutyun.am Քաղաքապետ Տիգրան Ավինյանը ավագանու նիստի ընթացքում հայտնեց, որ Նուբարաշենի աղբավայրի աղբի վերամշակման գործարանի կառուցման համար կա հաղթող ընկերություն: Հայտարարված մրցույթին երկու ընկերություն է մասնակցել, ու չնայած Ավինյանը չնշեց ընկերությունների անունները, ասաց, որ մրցույթում հաղթել է չինական, արաբական, հայկական ընկերությունների կոնսորցիումը:

«Այս ընկերությունների հետ դեռ պետք է համաձայնեցնենք իրենց աշխատանքների ծավալը, և պայմանագրեր կնքենք, բայց սա կարևոր ընթացք է, քանի որ նախկինում երբևէ հաջողություն չենք ունեցել այս պրոցեսսում: Սա շարունակում է բարդ գործընթաց, բայց կարծում եմ մենք մի կարևոր կետի հասել ենք, երբ որ արդեն ունենք մեր պահանջներին համահունչ կոնսորցիում», – ասաց Ավինյանը:

Բնապահպանության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Սիրարփի Հայկազյանը հայտնեց, որ մինչ այս կայացել է բաց երկփուլ մրցույթ: Կազմակերպությունները պետք է հանդես գային նախագծման, կառուցման և շահագործման առաջարկով, և պարտավորվեին իրենք կատարել ներդրումը, փոխարենը քաղաքը պարտավորվել է հաղթող ու այդ չափանիշներն ապահոված ընկերությանը հանձնել քաղաքի թափոնը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն