Մարիաննա Ղահրամանյանը՝ ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ | factor.am

Մարիաննա Ղահրամանյանը՝ ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստը կայացել է սեպտեմբերի 8-ին։ Այն վարել է հանձնաժողովի նախագահ Լիլիթ Գալստյանը։ Այս մասին հայտնում է ՀՀ ԱԺ մամուլի ծառայությունը։

Նիստում պատգամավորները հաստատել են Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի աշխատակարգը, այնուհետև անդրադարձել հանձնաժողովի նախագահի տեղակալի ընտրության հարցին։ «Ուժեղ Հայաստան» խմբակցությունն այդ պաշտոնում առաջադրել է պատգամավոր Մարիաննա Ղահրամանյանի թեկնածությունը։

«Ուժեղ Հայաստան» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ներկայացրել է իրենց թեկնածուի կենսագրական տվյալներն ու աշխատանքային գործունեությունը։ Զեկուցողը վստահեցրել է, որ Մարիաննա Ղահրամանյանն իր գիտելիքներով և մասնագիտական փորձով նպաստելու է հանձնաժողովի բնականոն աշխատանքի իրականացմանը։

Թեկնածուն ընդգծել է, որ ԱԺ մշտական հանձնաժողովների կարևորագույն գործառույթներից է խորհրդարանական վերահսկողությունը։ «Առանց խորհրդարանական պատշաճ վերահսկողության մենք չենք կարող ունենալ իրապես հաշվետու գործադիր մարմին»,- նշել է պատգամավորը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն