Ամենայն Հայոց Կաթողիկոսի և 6 բարձրաստիճան հոգևորականների վերաբերյալ քրեական գործը մակագրվել է նույն դատավորին | iravaban.net

Ամենայն Հայոց Կաթողիկոսի և 6 բարձրաստիճան հոգևորականների վերաբերյալ քրեական գործը մակագրվել է նույն դատավորին | iravaban.net

iravaban.net  Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի և 6 բարձրաստիճան հոգևորականների վերաբերյալ քրեական գործը մակագրվել է Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սերժ Ռուշանյանին։ Այդ մասին Iravaban.net-ը տեղեկանում է Դատալեքս դատական տեղեկատվական համակարգից։

Հիշեցնենք, որ Սերժ Ռուշանյանը օգոստոսի 28-ին որոշում էր կայացրել քրեական վարույթն ուղարկել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քրեական դատարան: Դատավորն իր որոշումը պատճառաբանել էր նրանով, որ մեղադրանքի մեջ հստակեցված չէ ենթադրյալ արարքի կատարման վայրը, իսկ նախաքննությունն իրականացրած Քննչական կոմիտեի վարչության նստավայրը գտնվում է Երևանում:

Սեպտեմբերի 7-ին Վճռաբեկ դատարանը որոշեց, որ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի և 6 բարձրաստիճան հոգևորականների վերաբերյալ քրեական գործը գործն ընդդատյա է Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանին։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն