Գևորգ Պապոյանը Դուբայում հանդիպել է «Bluemart» առևտրային խոշորագույն ցանցի ղեկավարության հետ | 1lurer.am

Գևորգ Պապոյանը Դուբայում հանդիպել է «Bluemart» առևտրային խոշորագույն ցանցի ղեկավարության հետ

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն այսօր Դուբայում հանդիպել է նաև «Bluemart» առևտրային խոշորագույն ցանցի ղեկավարության հետ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից:

«Bluemart»-ը Մերձավոր Արևելքում ստեղծված առաջատար հիպերմարկետների և սուպերմարկետների ցանց է, որն առաջարկում է բարձրորակ ապրանքներ՝ աշխարհի տարբեր երկրներից։ «Bluemart»-ը նաև զարգացնում է առցանց վաճառքը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են ցանցի հետ համագործակցության, ինչպես նաև առևտրային ցանցի հիպերմարկետներում հայկական արտադրանքի ներկայացվածության հնարավորությունները։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն