Սկսվել է ընդդիմադիր Անդրանիկ Թևանյանի դատավարությունը | azatutyun.am

Սկսվել է ընդդիմադիր Անդրանիկ Թևանյանի դատավարությունը | azatutyun.am

azatutyun.am  Երևանի ընդհանուր իրավասության դատարանում սկսվել է պետական դավաճանության և ապօրինի ձեռք բերած պետական գաղտնիք պարունակող տեղեկությունը հրապարակելու հոդվածներով մեղադրվող ընդդիմադիր Անդրանիկ Թևանյանի դատավարությունը։

Նրա հետ մեղադրյալի աթոռին է նաև Արեգնազ Մանուկյանը։ Նիստը դռնփակ է, փաստաբանները ներսում են, պետք է միջնորդեն անցնել դռնբաց ռեժիմի, որ լրատվամիրոցներն ու մյուսները հնարավորություն ունենան հետևելու դատաքննությանը:

«Մայր Հայաստան» կուսակցության առաջնորդ Թևանյանի դեմ այս գործը խորհրդարանական ընտրություններում հարուցված ամենաաղմկահարույցներից էր։

ԲՀԿ ընտրացուցակի երկրորդ համարը կալանավորվեց քարոզարշավի ամենաթեժ փուլում՝ պետական դավաճանության և լրտեսության հոդվածներով: Հիմա, սակայն, երբ գործը հասել է դատարան, պարզվում է՝ Քննչականը մեղադրանքից հանել է ամենաառանցքային դրվագները։ Հիմա մեղադրանքի հիմքում խոսք չկա ոչ ռուսական գործակալական ցանցի, ոչ էլ փոխանցված տեղեկությունների դիմաց ավելի քան կես միլիոն դոլար ստանալու մասին: Ի՞նչ փոխվեց այս ընթացքում, իրավապահները դեռևս չեն մանրամասնում:

Այս պահին հայտնի է, որ մեղադրանքի մեջ գործակալական ցանցը փոխարինվել է ինչ-որ հասարակական կազմակերպությամբ, որին, ըստ իրավապահների, Թևանյանը պետական գաղտնիք է փոխանցել: Իսկ 622 հազար դոլարն էլ գրանտային ծրագրում նշված նախահաշիվ է միայն, որը Թևանյանի կազմակերպությունը չի էլ ստացել:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն