Նախագահը ընդունել է Հայաստանում Հունաստանի դեսպանին | shantnews.am

Նախագահը ընդունել է Հայաստանում Հունաստանի դեսպանին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Հունաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Խրիստոս Սոֆիանոպուլոսին, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը։

Հանրապետության նախագահը շնորհակալություն է հայտնել դեսպանին պաշտոնավարման ընթացքում կատարած աշխատանքի և երկու երկրների բարեկամական հարաբերությունների զարգացման գործում ունեցած ներդրման համար։

Հանդիպման ընթացքում ընդգծվել է, որ Հայաստանի և Հունաստանի հարաբերություններն առանձնահատուկ նշանակություն ունեն՝ հիմնված պատմականորեն ձևավորված սերտ կապերի, փոխադարձ վստահության և ժողովուրդների միջև ամուր բարեկամության վրա։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն