Կինս մրցույթով է մանկապարտեզի տնօրեն դարձել․ միակ մասնակիցն է եղել․ Կատվալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ | factor.am

Կինս մրցույթով է մանկապարտեզի տնօրեն դարձել․ միակ մասնակիցն է եղել․ Կատվալյան | factor.am

factor.am  Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի պաշտոնում որևէ մեկին աշխատանքից չեմ ազատել, իսկ կինս թիվ 86 մանկապարտեզի տնօրենի պաշտոնը ստանձնել է բաց մրցույթով՝ դեռևս իմ նշանակումից առաջ։ Այս մասին Երևանի ավագանու նիստի շրջանակում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց վարչական շրջանի նորանշանակ ղեկավար Սաշա Կատվալյանը։

Անդրադառնալով կնոջ պաշտոնավարմանն ու շահերի հնարավոր բախմանը՝ Կատվալյանը նշեց.

«Կինս մրցույթով է դարձել թիվ 86 մանկապարտեզի տնօրեն, երբ ես դեռ չէի նշանակվել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար։ Անցել է լիցենզավորման փուլը, ստացել համապատասխան հավաստագիր, իսկ մրցույթին եղել է միակ մասնակիցը և գրավոր ու բանավոր փուլերով ճանաչվել հաղթող։ Այստեղ որևէ խնդիր չկա»։

Խոսելով վարչական շրջանի աշխատակազմում «կադրային ջարդի» մասին լուրերից՝ թաղապետը դրանք որակեց անհիմն և ծիծաղելի։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն