Բրիտանիան խստացնում է Իրանի դեմ պատժամիջոցները | azatutyun.am

Բրիտանիան խստացնում է Իրանի դեմ պատժամիջոցները | azatutyun.am

azatutyun.am Մեծ Բրիտանիան այսօր հրապարակել է Իրանի նկատմամբ պատժամիջոցները խստացնող օրենսդրությունը, որով ընդլայնվում են առևտրային և այլ սահմանափակումները՝ ուղղված Իրանի միջուկային ծրագրի և մյուս գործողությունների զսպմանը, որոնք Լոնդոնը թշնամական է համարում:

Բրիտանական կառավարությունը հայտարարել է, որ խստացումներն է՛լ ավելի են սահմանափակելու Միացյալ Թագավորության ֆինանսական համակարգի մատչելիությունը Թեհրանի համար, ընդլայնելու են ապրանքների, տեխնոլոգիաների և ծառայությունների նկատմամբ արգելքները, իրանական օդանավերին արգելելու են վայրէջք կատարել Բրիտանիայում, եթե բացառություններ չարվեն:

Օրենսդրությունը նաև ընդլայնում է Իրանի հետ կապված նավերի նկատմամբ միջոցներ կիրառելու Միացյալ Թագավորության հնարավորությունները:

Իրանի դեմ Բրիտանիայի մինչ այժմ գործող պատժամիջոցների ռեժիմն արդեն իսկ ներառում է ֆինանսական, առևտրային և տրանսպորտային սահմանափակումներ:

Պետնախարար Սթիվեն Դաութին հայտարարել է, որ օրենսդրությունը «կկրկնապատկի Իրանի միջուկային հավակնությունները զսպելու» իրենց գործողությունները և կօգնի ապահովել, որ Իրանը երբեք ձեռք չբերի միջուկային զենք:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն