ՄԻՊ աշխատակազմում կազմակերպվել է աշխատանքային քննարկում ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանության հարցերի շուրջ

ՄԻՊ աշխատակազմում կազմակերպվել է աշխատանքային քննարկում ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանության հարցերի շուրջ

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում կազմակերպվել է աշխատանքային քննարկում իրավապահ համակարգի ներկայացուցիչների հետ: Այդ մասին հայտնում են ՄԻՊ գրասենյակից:

«Քննարկումը վարել է Քրեական արդարադատության ոլորտում և զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության դեպարտամենտի ղեկավար Արամ Մինասյանը:

Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել ազատությունից զրկված անձանց իրավունքներին առնչվող մի շարք խնդիրների, որոնք վեր են հանվել Մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրված բողոքների և իրականացված մշտադիտարկումների արդյունքում:

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հատուկ ընդգծում է, որ ազատությունից զրկված կամ այլ կերպ պետության իրավասության ներքո գտնվող անձանց իրավունքների ապահովման համար պետությունը կրում է պատասխանատվություն։

Պաշտպանը կարևորում է իրավասու մարմինների հետ ձևավորված պատշաճ համագործակցությունը և պատրաստակամությունը՝ թե՛ վերհանված խնդիրների քննարկման և կարգավորման, թե՛ համակարգային լուծումներ գտնելու հարցում»,- նշված է հաղորդագրությունում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն