Բյուրեղավանից աղիքային վարակով տեղափոխված պացիենտների առողջական վիճակում դրական դինամիկա կա. Ավանեսյան

Բյուրեղավանից աղիքային վարակով տեղափոխված պացիենտների առողջական վիճակում դրական դինամիկա կա. Ավանեսյան

Այցելել եմ Աբովյանի բժշկական կենտրոն` տեղում ծանոթանալու ինֆեկցիոն բաժանմունքում բուժում ստացող Բյուրեղավանից տեղափոխված պացիենտների առողջական վիճակին: Այս մասին հայտնել է Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

«Նրանց առողջական վիճակում դրական դինամիկա կա, շուտով լավացումով դուրս կգրվեն:

ՀՎԿԱԿ-ի կողմից իրականացվել է նմուշառումներ, գործընթացում ներգրավվել են նաև տեսչական մարմնի մեր գործընկերները և «Վեոլիա ջուր» ընկերությունը:

Ջրի և մյուս կենսանմուշները դեռևս գտնվում են հետազոտման փուլում:

Մեկ անգամ ևս հորդորում ենք կենցաղային նպատակով ջուրն օգտագործել եռացրած, մինչև կլինեն լաբորատոր հետազոտության արդյունքերը»,- գրել է նա իր ֆեյսբուքյան էջում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն