Քննարկվել են «LuLu Group International»-ի սուպերմարկետներում հայկական արտադրանքի ներկայացվածության հնարավորությունը | news.am

Քննարկվել են «LuLu Group International»-ի սուպերմարկետներում հայկական արտադրանքի ներկայացվածության հնարավորությունը

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն այսօր Դուբայում հանդիպել է նաև «LuLu Group International» խոշոր առևտրային ցանցի ղեկավարների հետ։ Հանդիպմանը ներկա է եղել նաև ԱՄԷ-ում ՀՀ դեսպանի տնտեսական հարցերով խորհրդական Հայկ Մխիթարյանը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից:

Քննարկվել են «LuLu Group International»-ի հիպերմարկետներում և սուպերմարկետներում հայկական արտադրանքի ներկայացվածությունն ապահովելու հնարավորությունները։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել համագործակցությունը և Հայաստանում կազմակերպել B2B ձևաչափով հանդիպում՝ «LuLu Group International»-ի ներկայացուցիչներին հայկական արտադրողներին և նրանց արտադրանքին տեղում ծանոթացնելու նպատակով։

«LuLu Group International»-ը գործում է աշխարհի 22 երկրում՝ կառավարելով ավելի քան 280 հիպերմարկետ և սուպերմարկետ։ Ցանցի հիմնական ներկայությունը Մերձավոր Արևելքի և Ասիայի երկրներում է։ «LuLu Group International»-ը կառավարում է նաև «LuLu Hypermarket» ցանցը, որն առաջատար դիրք է զբաղեցնում մի շարք երկրների շուկաներում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն