azatutyun.am Բաքու է այցելել Հայաստանում Միացյալ Նահանգների գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենը, ում ընդունել է Ադրբեջանի արտգործնախարարի տեղակալ Էլնուր Մամեդովը:
Ադրբեջանի արտաքին քաղաքականության գերատեսչության փոխանցմամբ՝ հանդիպման ժամանակ, որին մասնակցել է նաև այդ երկրում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Էմի Քարլոնը, քննարկվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորումը, խաղաղ գործընթացի առաջխաղացումը, երկարատև և կայուն խաղաղության ապահովումը, ինչպես նաև տարածաշրջանում կայունության և անվտանգության ամրանդմանն ուղղված քայլերը, հաղորդում է APA լրատվական գործակալությունը:
Կողմերը մտքեր են փոխանակել Վաշինգտոնի խաղաղության գագաթնաժողովի տարեդարձի կապակցությամբ Մամեդովի ԱՄՆ կատարած այցի, ստորագրված եռակողմ հայտարարության, TRIPP նախագծի իրականացման աշխատանքների, ինչպես նաև երթուղու հետ կապված ենթակառուցվածքի շինարարությունը ղեկավարող TRIPP-ի Զարգացման ընկերություն ստեղծելու հարցերի շուրջ, փոխանցում են Բաքվից:
Քննարկվել է նաև Ադրբեջան-ԱՄՆ երկկողմ օրակարգը:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում