shantnews.am Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կընդունի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Չինաստանի ղեկավար Սի Ծինփինի հետ եռակողմ հանդիպում անցկացնելու առաջարկը՝ APEC-ի գագաթնաժողովի շրջանակում։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։ Հանդիպումը նախատեսվում է անցկացնել Չինաստանի Շենժեն քաղաքում, որտեղ տեղի է ունենալու Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության (APEC) գագաթնաժողովը:
«Բացարձակապես կասկած չունեմ, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, եթե նման հնարավորություն ընձեռվի (քանի որ ծրագիրը կազմակերպելու են մեր չինացի գործընկերները՝ APEC-ի գագաթնաժողովի շրջանակում), և եթե ժամանակացույցը թույլ տա ու նման առաջարկ արվի, չէր հրաժարվի այդ հնարավորությունից. ավելին՝ ես դրանում ավելի քան վստահ եմ», – ասել է Լավրովը «Առաջին ալիքի» «Մեծ խաղ» հաղորդման եթերում։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում