Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը սեպտեմբերի 13-15-ը գործուղվելու է Ավստրիայի Հանրապետություն՝ Վիեննա։ Որոշումը սեպտեմբերի 8-ին ստորագրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Ըստ որոշման՝ Խուդաթյանը Վիեննայում կմասնակցի Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր համաժողովի 70-րդ նստաշրջանին։