armenpress.am ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սեպտեմբերի 8-ին մի շարք հրամանագրեր է ստորագրել, այդ թվում՝ Կանադայից մոտոցիկլետների, կաթնային շիճուկի, սև ռուփի, ոչ ալկոհոլային գարեջրի և մի շարք ոգելից խմիչքների ներմուծման արգելքի վերաբերյալ: Այս մասին հաղորդում է Սպիտակ տունը։
«Այս հայտարարության հավելվածում նշված կանադական որոշակի ապրանքներ ենթակա չեն Միացյալ Նահանգներ ներմուծման՝ 2026 թ. սեպտեմբերի 29-ի արևելյան ժամանակով 00:01-ից սկսած», – ասվում է Սպիտակ տան կայքում հրապարակված փաստաթղթում։
Բացի վերոնշյալ ապրանքներից, էմբարգոն տարածվում է նաև գարեջրի, խնձորի գինու, գինիների և այլ ոգելից խմիչքների վրա։
Բացի այդ, սեպտեմբերի 15-ից ԱՄՆ վարչակազմը լրացուցիչ 50-տոկոս մաքսատուրքեր է սահմանում Կանադայից ներմուծվող պանրի, պողպատի, ալյումինի, թղթի, կահույքի, լամպերի և այլ ապրանքների նկատմամբ։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում