shantnews.am Հորդանանի զինված ուժերի գլխավոր հրամանատարությունը հայտարարել է, որ թագավորության ՀՕՊ համակարգերը հաջողությամբ հետ են մղել իրանական հերթական հրթիռային հարձակումը:
«Հորդանանի ՀՕՊ համակարգերը որսացել և խոցել են իրանական 18 բալիստիկ հրթիռ, իսկ ևս երկուսը ընկել են անմարդաբնակ տարածքներում», – ասվում է Petra լրատվական գործակալության կողմից տարածված հաղորդագրության մեջ։
Միջադեպի հետևանքով զոհերի կամ նյութական վնասների դեպքեր չեն գրանցվել։
Հորդանանի զինված ուժերի հրամանատարությունը կոչ է արել քաղաքացիներին «խուսափել հրթիռային հարվածների վայրերին մոտենալուց և անմիջապես հայտնել դրանց մասին իշխանություններին, եթե դրանք հայտնաբերվեն»։