Գեղարքունիքի մարզում կաշառք տալու գործով կան կալանավորվածներ | armenpress.am

Գեղարքունիքի մարզում կաշառք տալու գործով կան կալանավորվածներ

Նախօրեին ձերբակալված Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի ԿՄՍ վարչության պետի և դպրոցի տնօրեններից մեկի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը, ևս մեկի նկատմամբ՝ տնային կալանքը։ Այս մասին տեղեկացրեցին Հայաստանի հակակոռուպցիոն կոմիտեից։

«Կաշառք տալու և ստանալու դեպքերի առթիվ Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում նախօրեին ձերբակալված անձանցից 3-ի, այդ թվում՝ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի համապատասխան վարչության պետի և դպրոցի տնօրեններից մեկի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը, ևս մեկի նկատմամբ՝ տնային կալանքը:

Մնացած մեղադրյալների նկատմամբ կիրառվել են այլընտրանքային խափանման միջոցներ»,– հայտնեցին կառույցից։

Ավելի վաղ Կոմիտեից հայտնել էին, որ կաշառք տալու և ստանալու դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում սեպտեմբերի 8-ին ձերբակալվել են Գեղարքունիքի մարզի մի շարք դպրոցների տնօրեններ, նաև՝ մարզպետի աշխատակազմի համապատասխան վարչության պետը։

Վերոնշյալ վարչության պետը մեղադրվում է մի խումբ անձանց, այդ թվում՝ դպրոցների տնօրենների օգտին հովանավորչության և թողտվության դիմաց մի քանի դրվագով կաշառք ստանալու համար:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն