Իսրայելը հայտարարել է Մեծ Բրիտանիայի դեմ սահմանված պատժամիջոցների մասին | news.am

Իսրայելը հայտարարել է Մեծ Բրիտանիայի դեմ սահմանված պատժամիջոցների մասին | news.am

news.am Ի պատասխան Հորդանան գետի Արևմտյան ափի հրեական բնակավայրերի դեմ պատժամիջոցներ սահմանելու Լոնդոնի որոշման՝ Իսրայելը կփակի Երուսաղեմում Մեծ Բրիտանիայի հյուպատոսությունը, երեքշաբթի հայտարարել է Իսրայելի արտգործնախարար Գիդեոն Սաարը։

Երեքշաբթի Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Էդ Միլիբենդը հայտնել էր, որ արգելք է դրվում Հորդանան գետի Արևմտյան ափի հրեական բնակավայրերի հետ առևտրի վրա, քանի որ դրանք միջազգային իրավունքով համարվում են ապօրինի։ Նա ընդգծել է, որ Լոնդոնը միջոցներ կձեռնարկի այդ բնակավայրերում գործող ընկերությունների դեմ և կարգելի դրանց հետ կապված որևէ ապրանքի կամ ծառայության գովազդը։ Միևնույն ժամանակ, Միլիբենդի խոսքով, բուն Իսրայելի հետ՝ նրա օրինական սահմաններում, առևտուրը չի սահմանափակվի։

Սաարի խոսքով՝ Բրիտանիայի լեյբորիստական կառավարության սահմանած սահմանափակումները, անաչառությունից հեռու ու միակողմանի հակաիսրայելական հռետորաբանության հետ մեկտեղ, արդեն իսկ էապես նպաստել են բրիտանաբնակ հրեաների վրա հակասեմական հարձակումների աննախադեպ աճին։ Նախարարը նկատել է նաև, որ Լոնդոնի այս քայլերով միջամտություն է կատարվում հոկտեմբերի վերջին սպասվող Իսրայելի ընտրություններին։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն