ՀՀ ԱԺ նախագահը և Բրազիլի դեսպանը քննարկել են տնտեսական համագործակցության ընդլայնման հնարավորությունները | 1lurer.am

ՀՀ ԱԺ նախագահը և Բրազիլի դեսպանը քննարկել են տնտեսական համագործակցության ընդլայնման հնարավորությունները

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը սեպտեմբերի 9-ին ընդունել է ՀՀ-ում Բրազիլի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ֆաբիո Վազ Պիտալուգային, ով ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը Հայաստանում։

Ռուբեն Ռուբինյանը շնորհակալություն է հայտնել դեսպանին Հայաստանում իր դիվանագիտական առաքելության ընթացքում կատարած աշխատանքի և Հայաստան-Բրազիլ հարաբերությունների զարգացմանն ուղղված ներդրման համար՝ մաղթելով հաջողություններ հետագա գործունեության մեջ։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստանի և Բրազիլի միջև ձևավորված բարեկամական հարաբերություններին և միջպետական փոխգործակցության զարգացման հեռանկարներին։

Քննարկվել են նաև երկկողմ տնտեսական համագործակցության ընդլայնման հնարավորությունները, ինչպես նաև տարածաշրջանային մի շարք հարցեր։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն