Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ սեպտեմբերի 10-ին ժամը 09։00-ից մինչև սեպտեմբերի 11-ը ժամը 21:00-ն, կդադարեցվի Արագածոտնի մարզի Զարինջա, Ցամաքասար, Սուսեր, Հացաշեն, Նոր Արթիկ բնակավայրերի, Շիրակի մարզի Սառնաղբյուր, Լանջիկ, Ձիթհանքով, Քարաբերդ, Ջրափի, Հայկաձոր, Սարակապ, Աղին, Իսահակյան, Անիավան, Անիպեմզա բնակավայրերի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։
Սեպտեմբերի 10-ին ժամը 10:00-ից մինչև սեպտեմբերի 11-ը ժամը 20:00-ն, կդադարեցվի Լոռու մարզի Ջրաշեն բնակավայրի գազասպառողների գազամատակարարումը։
Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության պահանջները