Մինչև դեկտեմբերի 25-ը «Գարեգին Նժդեհ» կայարանի բոլոր շարժասանդուղքները կփոխարինվեն․ Երևանի մետրոպոլիտեն | news.am

Մինչև դեկտեմբերի 25-ը «Գարեգին Նժդեհ» կայարանի բոլոր շարժասանդուղքները կփոխարինվեն․ Երևանի մետրոպոլիտեն

«Գարեգին Նժդեհ» կայարանի շարժասանդուղքներից մեկն արդեն ամբողջությամբ փոխարինվել է և սեպտեմբերի 8-ից շահագործվում է։

Երևանի մետրոպոլիտենից տեղեկացնում են, որ ծրագրի շրջանակում մինչև 2026 թվականի դեկտեմբերի 25-ը «Գարեգին Նժդեհ» կայարանի բոլոր շարժասանդուղքները ամբողջությամբ կփոխարինվեն՝ ապահովելով դրանց առավել հուսալի և անվտանգ շահագործումը։ Սա Երևանի մետրոպոլիտենի շարժասանդուղքների արդիականացման շարունակական ծրագրի հերթական փուլն է։

2023 թվականից մինչ օրս ամբողջությամբ փոխարինվել են 4 կայարանների շարժասանդուղքները, իսկ «Գարեգին Նժդեհ» կայարանի աշխատանքների ավարտից հետո ամբողջությամբ արդիականացված կայարանների թիվը կհասնի 5-ի։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն