azatutyun.am Աջափնյակի մետրոյի ծրագրի կառավարչի ընտրության համար արդեն ընկերությունների ցանկ է կազմվել, և դրանց թվում նաև ռուսական ընկերություններ կան, պատասխանելով «Ազատության» հարցին, հայտարարեց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
Ըստ Ավինյանի՝ Աջափնյակի մետրոյի ծրագրում «առաջընթաց կա»:
«Կա ցանկ՝ նախագծի կառավարման համար ընտրվելիք ընկերությունների, որոնց հրավեր է ուղարկվելու, և մրցութային տրամաբանությամբ իրենց միջից ընտրություն է կատարվելու», – ասաց քաղաքապետը։
Նրա խոսքով՝ նախ պետք է ընտրվի ծրագրի կառավարիչը, որի ինժեներները կիրականացնեն տեխնիկական վերահսկողությունը, իսկ դրանից հետո կընտրվի մետրոյի շինարարությունն իրականացնող ընկերությունը։
«Առաջինի՝ կառավարչի մասով ցանկ ունենք, կառուցողների մասով որոշակի պատկերացումներ ունենք», – նշեց Ավինյանը։
«Ազատության» ճշտող հարցին՝ հնարավո՞ր է, որ ծրագրում ռուսական կողմը ներգրավվի, քաղաքապետը հաստատեց, որ ռուսական ընկերությունները դիտարկվում են, բայց թե որ ընկերությունը կընտրվի՝ «դա ցույց կտա կյանքը»։
Ավինյանը լրագրողների հարցերին պատասխանել է Երևանի մաքրման համար ձեռք բերված նոր հատուկ տեխնիկայի՝ ձեռքի փոշեկուլները ներկայացնելու ժամանակ:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում