armenpress.am Հայաստանի Հանրապետության պետական պարտքը 2026 թվականի հունիսի 30-ի դրությամբ կազմել է 5 տրիլիոն 116 միլիարդ դրամ։
ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում ներկայացնելով պետական բյուջեի 2026 թվականի առաջին կիսամյակի կատարողականը՝ այս մասին ասաց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։
Նախարարը հավելել է, որ պետական պարտքը դրամային արտահայտությամբ առաջին կիսամյակի ընթացքում նվազել է 3.5 տոկոսով։
Նրա խոսքով՝ տնտեսական զարգացումները Հայաստանում համահունչ են Կառավարության կանխատեսումներին։
«Հունվար-հունիսին ապրանքների արտահանման 6.7 տոկոս նվազում ունենք։ Ներմուծումն աճել է 4 տոկոսով»,- ասաց նախարարը։
Հովհաննիսյանը նշեց, որ զբոսաշրջության ոլորտում արձանագրվել է 14.8 տոկոս աճ, որից Ռուսաստանի Դաշնությունից՝ 23.3 տոկոս, իսկ այլ երկրներից՝ 9.8 տոկոս։ Դրամական փոխանցումների զուտ աճը կազմել է 21.7 տոկոս։ ՌԴ-ից փոխանցումների աճը կազմել է 32.6 տոկոս, իսկ այլ երկրներից՝ 8.6 տոկոս։
«Տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է 7.9 տոկոսով, որը պայմանավորված է ծառայությունների, արդյունաբերության և շինարարության ճյուղերի աճերով»,- նշեց նախարարը։
Նրա խոսքով՝ գյուղատնտեսության ոլորտում արձանագրվել է 11.9 տոկոս անկում, մինչդեռ շինարարությունն աճել է 24.5 տոկոսով, արդյունաբերությունը՝ 10.8 տոկոսով, ծառայությունները՝ 11 տոկոսով, իսկ առևտուրը՝ 1 տոկոսով։ Հունիսին 12-ամսյա գնաճը կազմել է 5.1 տոկոս, իսկ հունվար-հունիսին միջին գնաճը՝ 4.6 տոկոս։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում