armenpress.am Երևանում հանրային տրանսպորտի առանձնացված գծերի ավելացումը և մարդատար ավտոմեքենաների համար սահմանափակումների կիրառումը բխում են հանրային շահից։
Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ նշելով, որ քաղաքում տրանսպորտային ծանրաբեռնվածության հիմնարար լուծումը պետք է լինի հանրային տրանսպորտի, հեծանվային գծերի առաջնահերթությունը և երթևեկության կառավարման նոր քաղաքականությունը։
«Ես կարծում եմ, որ յուրաքանչյուր փոփոխություն, որ մենք պետք է իրականացնենք, պետք է բխի հանրային շահից։ Հանրային շահից է բխում, որ Երևան քաղաքում ավտոբուսային գծերը ավելանան, որ ավտոբուսները ստանան առանձին գծեր, որոնցով կերթևեկեն մեծ քանակի մարդիկ։ Եվ առհասարակ, մեր ընդհանուր քաղաքականությունը, ինչպես բոլոր զարգացող և զարգացած քաղաքների քաղաքականությունն է, պետք է գնա մարդատար ավտոմեքենաներից դեպի ավելի շատ հանրային տրանսպորտ, հեծանիվներ և նույնիսկ սկուտերներ՝ համապատասխան հստակ կարգավորումներով:
Սա, կարծում եմ, շատ կարևոր փոփոխություն է, որ պետք է լինի, և մենք պետք է խոսենք մարդկանց հետ, բացատրենք այս փոփոխությունների իմաստը, որովհետև Երևան քաղաքում ավտոմեքենաների քանակի աճի և հարակից մարզերից Երևան մտնող մարդատար ավտոմեքենաների քանակի ավելացման պայմաններում ուղղակի մեր հանրային տրանսպորտի աշխատանքը խաթարվում է»,-ասաց Ավինյանը:
Քաղաքապետը նշեց, որ այսօր քաղաքապետարանը չունի ավտոբուսների քանակի խնդիր. խնդիրն այն է, որ տարբեր ժամերի ավտոբուսները մնում են խցանման մեջ մի քանի պատճառով՝ չունեն առանձնացված ավտոբուսային գծեր, իսկ մարդատար ավտոմեքենաների քանակը գնալով ավելանում է։
Հարցին, թե արդյոք երթևեկության ծանրաբեռնվածությունը թուլացնելու համար նախատեսվում է մայրաքաղաքը շրջանցող մայրուղիներ կառուցել, քաղաքապետը պատասխանեց․
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում