Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովն առաջիկայում կհանդիպեն | armenpress.am

Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովն առաջիկայում կհանդիպեն | armenpress.am

armenpress.am Հայաստանի արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի միջև առաջիկայում հանդիպում անցկացնելու մասին պայմանավորվածություն կա։

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարության մամուլի խոսնակ Անի Բադալյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի այն հայտարարությանը, որ առաջիկայում ինքը հանդիպում է ունենալու Հայաստանի արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանի հետ։

«Աշխատանքները շարունակական են, կա պայմանավորվածություն առաջիկա հանդիպման շուրջ, կտեղեկացնենք»,- ասաց Անի Բադալյանը:

Ադրբեջանական ԶԼՄ-ներին տված ճեպազրույցում Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ առաջիկայում հանդիպելու է Հայաստանի արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանի հետ։ Բայրամովը նաև նշել է, որ Արարատ Միրզոյանի հետ վերջին անգամ մտքեր փոխանակելու հնարավորություն ունեցել է Բիշքեկում ՇՀԿ գագաթնաժողովի շրջանակներում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն