factor.am Վաշինգտոնի պատմական գագաթնաժողովում ընդունված ուղերձներն ու որոշումները բոլորին լավ հայտնի են։ Այս մասին լրագրողներին հայտարարել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Նա նշել է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակում կարևոր քայլեր են ձեռնարկվել։
«Դրա վառ օրինակներն են քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հանդիպումները, ինչպես նաև պետական պաշտոնյաների միջև հանդիպումները։ Վաշինգտոնում ընդունված համատեղ հռչակագրում նաև նշվում է, որ գործընթացն ավարտելու համար Հայաստանում պետք է ընդունվի նոր Սահմանադրություն։ Դրա ժամկետներն ու ժամանակը Հայաստանի ներքին գործընթացն են։ Ընտրություններից հետո Հայաստանի վարչապետը ևս նոր հայտարարություններ է հնչեցրել այն մասին, որ Սահմանադրության նախագիծը տարեվերջին կներկայացվի հանրությանը», – ասել է Բայրամովը։
Ըստ նրա՝ ադրբեջանական կողմը հետևում է գործընթացին, և պաշտոնական Բաքվի դիրքորոշումը մնում է անփոփոխ։ Բայրամովը անդրադարձել է նաև TRIPP նախագծին։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում