Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Տաջիկստանի նախագահին | shantnews.am

Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Տաջիկստանի նախագահին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Տաջիկստանի Հանրապետության նախագահ էմոմալի Ռահմոնին՝ Անկախության օրվա առիթով:

Ուղերձում ասված է.

«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Տաջիկստանի բարեկամ ժողովրդին` Տաջիկստանի Հանրապետության ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ:

Ձեր ղեկավարությամբ իրականացվող հետևողական քայլերը կարևոր նշանակություն ունեն Տաջիկստանի պետականության ամրապնդման, երկրի տնտեսական զարգացման և քաղաքացիների բարեկեցության բարձրացման գործում։

Լիահույս եմ, որ հայ և տաջիկ ժողովուրդների բարեկամությունն ու փոխադարձ հարգանքի ամուր ավանդույթները հետագայում ևս կշարունակեն նպաստել երկու պետությունների միջև փոխգործակցության հետևողական առաջմղմանը և ջանքերի մեկտեղմանը՝ ի նպաստ բարձր մակարդակի քաղաքական երկխոսության զարգացման և երկկողմ համագործակցության հարստացման՝ տնտեսության, մշակութային–հումա¬նիտար, գիտական ու կրթական ոլորտների հեռանկարային նախագծերով:

Օգտվելով առիթից՝ մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, անսպառ եռանդ և նորանոր հաջողություններ բոլոր նախաձեռնություններում, իսկ Տաջիկստանի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարեկեցություն»:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն