«Պետք է ոչ թե փորձենք այցեր ապահովել, այլ պահանջենք գերիների շուտափույթ վերադարձ». ՔՊ պատգամավորի արձագանքը Վերոնիկա Զոնաբենդին | azatutyun.am

«Պետք է ոչ թե փորձենք այցեր ապահովել, այլ պահանջենք գերիների շուտափույթ վերադարձ». ՔՊ պատգամավորի արձագանքը Վերոնիկա Զոնաբենդին | azatutyun.am

azatutyun.am «Պետք է ոչ թե փորձենք նորմալացնել և, օրինակ, այցեր ապահովել [Ադրբեջան], այլ ավելի լավ է մնանք այն դիրքում, որ մենք պահանջում ենք [գերիների] շուտափույթ վերադարձ», – այսօր խորհրդարանում հայտարարել է ՔՊ-ական պատգամավոր, Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի փոխնախագահ Մարիա Կարապետյանը:

Իշխանական պատգամավորն արձագանքում էր Ադրբեջանում 20 տարվա ազատազրկման դատապարված Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի կնոջ՝ Վերոնիկա Զոնաբենդի կոչին՝ ուղղված Անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանին:

Վերոնիկա Զոնաբենդը նախօրեին ուղերձ է հղել Հայաստանի Անվտանգության խորհրդի նորանշանակ քարտուղար Ալեն Սիմոնյանին՝ ողջունելով Բաքու այց կատարելու նրա պատրաստակամությունը և իր հերթին պատրաստակամություն հայտնելով նրա հետ մեկնել Ադրբեջանի մայրաքաղաք:

«Միջազգային հարաբերություներում մեր փորձը ցույց է տալիս, որ երբ ձևակերպում են խնդրանքներ, պետք է լավ կշռես, թե որ խնդրանքը կամ պահանջն ես ընտրում և ձևակերպում, քանի որ այդ փոքր խնդրանքը կարող է քեզ տրվել և այդպիսով համարվել, որ մեծ ընդառաջում տեղի ունեցավ: Այնինչ պետք է կենտրոնանալ ամենակարևորի վրա, դա անձանց վերադարձն է», – ասաց Մարիա Կարապետյանը:

Ի դեպ, պատասխանելով ընդդիմադիր պատգամավորի հարցին, թե ի՞նչ քայլեր են ձեռնարկվում այլ երկրների միջնորդությամբ գերիների վերադարձն ապահովելու համար, ՔՊ-ական պատգամավորն ասաց, թե չի եղել միջազգային որևէ հանդիպում, որ չխոսեն այդ մասին:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն