armenpress.am Հայաստանի Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Զարուհի Բաթոյանն ընտրվել է ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ։
Զարուհի Բաթոյանը հանձնաժողովի նիստի ընթացքում շնորհակալություն հայտնեց գործընկերներին իր թեկնածությունն առաջադրելու համար և ներկայացրեց հանձնաժողովի առաջիկա աշխատանքների վերաբերյալ իր տեսլականը:
ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանն է։