Արմեն Գրիգորյանը միջազգային ընկերությունում ավագ խորհրդական է նշանակվել | civilnet.am

Արմեն Գրիգորյանը միջազգային ընկերությունում ավագ խորհրդական է նշանակվել | civilnet.am

civilnet.am Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արմեն Գրիգորյանը միացել է «Policy and Management Consulting Group» (PMCG) միջազգային խորհրդատվական ընկերությանը՝ որպես ավագ խորհրդական։ Այս մասին ասված է ընկերության LinkedIn-ի պաշտոնական էջում հրապարակված մամուլի հաղորդագրության մեջ։

Հղում անելով Գրիգորյանի՝ պետական կառավարման բարձրագույն օղակներում ունեցած փորձին՝ ընկերությունը նշում է, որ նրա կարիերան ընդգրկում է ռազմավարական կառավարման, դիվանագիտության, ինստիտուցիոնալ բարեփոխումների, ճգնաժամերի կառավարման և տարածաշրջանային անվտանգության ոլորտները։ Ըստ հրապարակման՝ նորանշանակ ավագ խորհրդականն արդեն իսկ ակտիվորեն ներգրավված է PMCG-ի աշխատանքներում, մասնավորապես՝ TRIPP ենթակառուցվածքային ծրագրի իրագործելիության գնահատման գործընթացում։

Արմեն Գրիգորյանը 2018-ից մինչև 2026-ը զբաղեցրել է Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Արմեն Գրիգորյանն այս տարվա օգոստոսին ազատվել է Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից` հրաժարվելով մնալ գործադիրում վարչապետի առաջարկած այլ պաշտոնի:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն