azatutyun.am Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը բազմիցս է հրապարակայնորեն բարձրաձայնել, որ Ադրբեջանում ազատությունից զրկված բոլոր հայերը պետք է անհապաղ ազատ արձակվեն, «Ազատությանը» հայտնում են ՄԻՊ գրասենյակից։
ՄԻՊ-ից նշում են, որ մնացած հարցերի վերաբերյալ Պաշտպանն արդեն հանդես է եկել հրապարակային ձևաչափով։
«Հրապարակման ենթակա նոր տեղեկատվության առկայության դեպքում ՄԻՊ հաստատությունն այն կներկայացնի հանրությանը»,– հայտնում են Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից։
Ադրբեջանում ցմահ ազատազրկման դատապարտված Արցախի Ազգային ժողովի նախկին նախագահ Դավիթ Իշխանյանն այսօր ավելի վաղ Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանին հրավիրել է ադրբեջանական բանտ՝ տեսակցելու այնտեղ պահվող հայ գերիներին: