Հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված՝ սեպտեմբերի 10-ից մինչև նոյեմբերի 1-ը փակ է լինելու Կոմիտասի պողոտա – Դավիթ Անհաղթի փողոց ուղեանցը («Լամբադա» տրանսպորտային հանգույցի վերին հատվածը): Այս մասին հայտնում են քաղաքապետարանից:
«Երթևեկության և հասարակական տրանսպորտի երթուղիների փոփոխության վերաբերյալ քաղաքացիները լրացուցիչ կտեղեկացվեն»,- նշված է քաղաքապետարանի հաղորդագրությունում։