ՊՆ-ում տեղի է ունեցել ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խմբի հերթական նիստը | shantnews.am

ՊՆ-ում տեղի է ունեցել ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խմբի հերթական նիստը

Սեպտեմբերի 9-ին ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խմբի հերթական նիստը։ Այս մասին հայտնում են ՊՆ-ից։

«Նիստը վարել է աշխատանքային խմբի ղեկավար, ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։

Նիստի ընթացքում քննարկվել են նախորդ հանդիպման ժամանակ բարձրացված հարցերից բխող ընթացիկ աշխատանքները, անդրադարձ է կատարվել համապատասխան միջոցառումների ընթացքին։

Հանդիպման ավարտին հստակեցվել են աշխատանքային խմբում ընդգրկված մարմինների փոխգործակցության հարցերը և հետագա անելիքները»,- նշված է հաղորդագրությունում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն