Ազնավուրի անվան հրապարակում և Աբովյան փողոցում անցկացվելու է «Երևանի երաժշտական գիշեր» խորագրով համերգ և տոնավաճառ: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։
Նշված միջոցառումով պայմանավորված՝ սեպտեմբերի 12-ին ժամը 04:00-22:30-ը փակ է լինելու Աբովյան-Թումանյան փողոցների հատման հատվածից մինչև Աբովյան-Պուշկինի փողոցների հատման հատվածը: