factor.am Միացյալ Նահանգները պետք է դադարեցնի Կիևին տրամադրվող ցանկացած օգնությունը՝ Ուկրաինայում հակամարտության շուտափույթ կարգավորումն ապահովելու համար։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի միջազգային հարցերով օգնական Յուրի Ուշակովը՝ լրագրող Պավել Զարուբինին տված մեկնաբանության մեջ։
«Առաջին հերթին, հավանաբար, պետք է դադարեցնել Կիևին ցանկացած օգնություն տրամադրելը»,- պատասխանել է Կրեմլի ներկայացուցիչը՝ այն հարցին, թե ինչ քայլեր կարող է ձեռնարկել ԱՄՆ-ը հակամարտությունը դադարեցնելու համար։
Ուշակովը նշել է, որ սեպտեմբերի 8-ին կայացած հեռախոսազրույցի ընթացքում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին ներկայացրել է Վաշինգտոնի հնարավոր քայլերը, որոնք, ըստ նրա, կնպաստեին խաղաղ կարգավորմանը։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում