news.am Եվրամիությանը անդամակցության թեկնածու երկրները պետք է խզեն կապերը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի «Եկեք Ամերիկան կրկին մեծ դարձնենք» (MAGA) շարժման հետ, հայտարարել է ԵՄ ընդլայնման հարցերով եվրահանձնակատար Մարտա Կոսը, հաղորդում է Euroactiv։
«Մենք չպետք է թույլ տանք, որ մեր ապագա անդամները կախվածություններ ստեղծեն այլ ուժերից, որոնք հակասում են մեր երկարաժամկետ շահերին»,- ասել է Կոսը երեքշաբթի Բրյուսելում Եվրոպական քաղաքական հետազոտությունների կենտրոնի միջոցառման ժամանակ։
Ըստ նրա՝ ԵՄ ընդլայնման գործընթացի պատմության մեջ առաջին անգամ Եվրամիությունը «հակառակորդներ» ունի։ Հարցին, թե հատկապես ում նկատի ունի, Կոսը պատասխանել է. «Ակնհայտ է, որ Ռուսաստանը նրանցից մեկն է»։
Սակայն, ըստ եվրահանձնակատարի, ԵՄ-ն նաև «ճնշում է զգում Արևմուտքից»՝ «MAGA-ի գաղափարախոսների» կողմից, որոնք փորձում են եվրոպացիներին համոզել, թե եվրոպական քաղաքակրթությունն ու տնտեսությունն անկում են ապրում, իսկ ԵՄ-ում ժողովրդավարությունն, իբր, չի համապատասխանում նորմերին։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում