Նեպալում սողանքի զոհերի թիվը հասել է 1374-ի | armenpress.am

Նեպալում սողանքի զոհերի թիվը հասել է 1374-ի | armenpress.am

armenpress.am Նեպալում՝ Չինաստանի հետ սահմանի մոտ տեղի ունեցած հեղեղի ու սողանքի հետևանքով զոհվածների թիվը հասել է 1374-ի։ Տվյալները հայտնել է Նեպալի ոստիկանությանը։

Օգոստոսի 26-ին Չինաստանի հետ սահմանակից Ռասուվա շրջանում և հարակից շրջաններում տեղի ունեցած սելավային հեղեղների հետևանքով, որոնք առաջացել էին Հիմալայների բարձրադիր հատվածներում սառցադաշտային ապարների փլուզումից հետո, դեռևս անհետ կորած է համարվում ավելի քան 5100 մարդ, այդ թվում՝ 589 օտարերկրացի։

Աղետը ոչ միայն մարդկային մեծ կորուստներ, այլև ենթակառուցվածքների լուրջ վնասներ է պատճառել Նեպալի հյուսիսային և կենտրոնական շրջաններում։ Առավել տուժած տարածքներում որոնողափրկարարական աշխատանքները մինչ օրս շարունակվում են։

Աղետի հետևանքով տարհանվել է առնվազն 32 հազար ընտանիք, ամբողջությամբ ավերվել է շուրջ 7500 տուն։

Ավերածություններ ու մահեր են գրանցվել նաև Չինաստանի տարածքում։ Global Times-ի հաղորդմամբ, Չինաստանը ավելի քան 2500 փրկարար է ներգրավել երկրի հարավ-արևմուտքում՝ Սիցզանի ինքնավար շրջանում։ Չինական կողմում զոհվել է 43 մարդ, ևս 519-ը համարվում են անհետ կորած։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն