Մեղրիի համայնքապետը կալանավորվել է․ Հակակոռուպցիոն կոմիտեն գործով մանրամասներ է հայտնել | arm.sputniknews.ru

Մեղրիի համայնքապետը կալանավորվել է․ Հակակոռուպցիոն կոմիտեն գործով մանրամասներ է հայտնել | arm.sputniknews.ru

arm.sputniknews.ru Մեղրիի համայնքապետ Խաչատուր Անդերասյանը կալանավորվել է։ Sputnik Արմենիային այդ մասին հայտնեցին ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից։

«Առանց թույլտվության ընդերքը կամ բնական պաշարներն օգտագործելու, այդ նպատակով կաշառք տալու և ստանալու դեպքերով Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթով ձերբակալված Մեղրի համայնքի ղեկավարի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը»,- հայտնել են կոմիտեից։

Համայնքապետից բացի այլ անձինք ևս անցնում են նույն գործով։ Կոմիտեից տեղեկացնում են, որ նույն վարույթի շրջանակում ձերբակալված ևս 6 անձանց նկատմամբ որպես խափանման միջոցներ են կիրառվել կալանքը և տնային կալանքը։

Սեպտեմբերի 9-ին հայտնի էր դարձել, որ ձերբակալվել է Մեղրիի համայնքապետ Խաչատուր Անդրեասյանը։ Կոմիտեից նաև հայտնել էին, որ կաշառք տալու և ստանալու դեպքերի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել են 8 անձինք, այդ թվում՝ Մեղրի համայնքի ղեկավարը և Էկոպարեկային ծառայության Սյունիքի մարզային ստորաբաժանման ղեկավարը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն