ՌԴ-ից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել 20 վագոն գարի և 21 վագոն ցորեն | factor.am

ՌԴ-ից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել 20 վագոն գարի և 21 վագոն ցորեն | factor.am

factor.am Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել հերթական բեռը, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Հաղորդվում է, որ Բիլաջարի կայարանից ուղարկվել է 20 վագոն գարի՝ 1400 տոննա քաշով, և 21 վագոն ցորեն՝ 1469 տոննա քաշով։

Նշենք, որ մինչ օրս Ռուսաստանից Հայաստան Ադրբեջանի տարածքով տեղափոխվել է շուրջ 60,000 տոննա հացահատիկ, ավելի քան 9,000 տոննա պարարտանյութ, 1,414 տոննա պրոպան, 133 տոննա ալյումին, 1,114 տոննա ածուխ և 608 տոննա փայտանյութ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն